Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Январь
2018

Ռուսաստանն իր կամքով փոխում է մաքսային չափերը, ինքը խորտակվում է և իր հետ քաշում նաև ԵԱՏՄ անդամ երկրներին. Հովհաննես Իգիթյան

0

Ռուսաստանը վաղուց չի հարգում Առևտրի համաշխարհային կազմակերպության բոլոր նորմերը և իր կամքին համապատասխան փոխում է մաքսային չափերը, ստիպում ԵԱՏՄ անդամ երկրներին անել նույնը: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում նշեց Միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու հնարավորությանը:

«Եթե Ռուսաստանը դուրս գա և չհարգի Առևտրի համաշխարհային կազմակերպության  նորմերը, դա կազդի Հայաստանի վրա, քանի որ Հայաստանն իր առևտրի մեծ մասը կապում է Ռուսաստանի հետ: Էլ չեմ ասում, որ կա մի անդուր երևույթ, որ Ռուսաստանն իր քաղաքական քայլերի մեջ ներքաշում է նաև Հայաստանին, և երբ տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը քվեարկում Ռուսաստանի դեմ քվեարկած որոշումներին, իհարկե, Հայաստանի շահերից դա չի բխում»,-ասաց նա:

Ըստ Հովհաննես Իգիթյանի` եթե այդ իլոզացիան շարունակվի, ապա ԵԱՏՄ-ն չի կարող պատշաճ ձևով գործել, որովհետև հնարավոր չէ գոնե տնտեսական առումով գոյություն ունենալ` չհարաբերվելով աշխարհի զարգացած շուկաների հետ:

 

«Այսինքն` միայն ներքին հարաբերություններով չես կարող միջազգային ասպարեզում զարգանալ, իսկ ԵԱՏՄ-ն գնալով թուլանալու է և քանդվելու է ներսից: Երկրորդ, իհարկե, Հայաստանը պետք է ավելի խիստ, օպտիմալ ձևով պաշտպանի իր շահերը, ինչպես անում են Բելառուսն ու Ղազախստանը:
Այնպես չէ, որ նրանք ամբողջությամբ ընդունում են այն պայմանները, որոնք թելադրում է Ռուսաստանը: Ցավոք, Հայաստանն այդ ուղղությամբ չի աշխատում»,-ասաց նա:

Դիտարկմանը՝ եթե Ձեր ներկայացրած սցենարով ուրվագծվի ԵԱՏՄ-ի ապագան, ապա որքանո՞վ է ՀՀ համար փրկօղակ հանդիսանում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, միջազգային հարցերով փորձագետը պատասխանեց. «Հայաստան-ԵՄ վերջերս կնքված համաձայնագիրը GSP+-ի հնարավորությունը շատ լավ գործիք է Հայաստանի լրացուցիչ կամ այլընտրանքային զարգացումների համար, սակայն այստեղ շատ կարևոր է, որ այդ գործիքը օգտագործողներ լինեն, և այդ ուղղությամբ Հայաստանը աշխատի»,-ասաց նա:

Ըստ Իգիթյանի` պարզ է, որ հիմա խորտակվում է Ռուսաստանը` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսակետից, և արդեն իր հետ միասին քաշում է նաև ԵԱՏՄ անդամ երկրներին.

«Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես են Ղազախստանը և Բելառուսը փորձում փրկվել և փրկվում են»,-ասաց նա:

Հովհաննես Իգիթյանն օրինակ բերեց, որ Բելառուսը և Ղազախստանը արհամարհում են ՌԴ որոշումը և շարունակում են այն երկրների և կազմակերպությունների հետ աշխատել, որոնց վրա Ռուսաստանը պատժամիջոցներ է դրել:


Դիտարկմանը, թե պատժամիջոցների սկզբնական փուլում ևս գնահատվում էր, որ Ռուսաստանն անկում է ապրում, հիմա չե՞ք տեսնում, որ  Ռուսաստանը ևս կարող է դիմադրողականություն ցուցաբերել և ներքին ուժի հաշվին դուրս գալ այս վիճակից, նա պատասխանեց. «Մի կերպ ապրել` չի նշանակում հաղթահարել այդ ճգնաժամերը: Դուք գնացեք խորքերի քաղաքները և նայեք` ինչպես են ապրում Ռուսաստանում խորքում գտնվող գյուղերը և քաղաքները, չէի ցանկանա Հայաստանում այդպիսի պայմաններ լինեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Հայաստանից շարունակում են Ռուսաստան արտագաղթել, նա պատասխանեց, որ դա այլ հարց է և Ռուսաստանում հայերի համար գոնե պայմաններ կան առնվազն շինարարություններում աշխատել և գումարներ ստանալ: «Զարգացած երկրների կյանքի մակարդակը պետք է լինի մեր նշանակետը և այդ ուղղությամբ պետք է փորձենք Հայաստանը զարգացնել: Մեր զարգացման հեռանկարը Ռուսաստանի միջին քաղաքը կամ գյուղը չպետք է լինի»,-ասաց նա:

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող զարգացումներին` Հովհաննես Իգիթյանն ասաց, որ Իրանի հետ կապված իրադարձությունները դեռևս լրիվ պարզ չեն. «Պարզ չէ`կա արդյոք արտաքին գործոն, որտեղից է այն գալիս: Այն, որ Իրանում կան սոցիալական խնդիրներ, պարզ է, բայց թե որքան դրանք կարող են ազդել պետության գլոբալ ցնցումների վրա, առայժմ չեմ կարող ասել: Իրանում ցանկացած անախորժություն, իհարկե, ազդելու է Հայաստանի վրա թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով»,-ասաց նա:

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Завод по производству препаратов из плазмы крови человека появится в РФ


Спорт в России и мире
Москва

Академия Плющенко требует почти два миллиона со сбежавшей от них юной спортсменки


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Семнадцатилетняя Андреева впервые сыграет в полуфинале турнира Большого шлема


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Акция «Чистый лес» состоялась в округе Шатура





Путин в России и мире
Москва

Песков счёл ошибкой думать, что в отношениях Москвы и Анкары наметились проблемы


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

AFP: Байден объявил о выделении Киеву помощи на 225 млн долларов


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Баста

«Пытаются продвигать за наш счет свои услуги»: в Красноярске появилась фейковая реклама VK Fest с Бастой



Москва

Названа дата запуска в эксплуатацию платной трассы М-11 Москва – Петербург

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net