Չինաստանը կարող է արգելափակել թվային արժույթների վաճառքի հարթակները. Bloomberg
Չինաստանի իշխանությունները մտադիր են արգելափակել թվային արժույթների վաճառքի համար նախատեսված կենտրոնացված հարթակների ներքին հասանելիությունը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ վերահսկողության տակ կվերցվեն առանձին անձինք և ընկերություններ, որոնք շուկա ստեղծելու և կենտրոնացված առևտրի հաշվարկի ծառայություններ են տրամադրում:
Անցած տարի հաղորդվում էր, որ Չինաստանը կարող է արգելել բիթքոիններով առևտուրը: