Ներկայացվել է հայտնի կտավների վրա օգտագիրոջ նմանակը գտնող հավելվածի նոր գործառույթը (լուսանկարներ)
Համացանցում կրկին սկսել է ժողովրդականություն վայելել Arts & Culture հավելվածը, որը դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով օգնում է օգտատերերին փնտրել իրենց «կրկնակներին» աշխարհի 70 թանգարաններում: Այս մասին հայտնում է Recode-ը:
Վերջերս Twitter-ի օգտատերերը սկսել են ակտիվորեն կիսվել այս հավելվածի աշխատանքի արդյունքներով և պարծենալ ամենահայտնի արվեստի գործերի հետ նմանությամբ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Arts & Culture-ը ոչ միայն գտնում է նման պատկերը տվյալների բազայից, որը պարունակում է նկարիչների և քանդակագործների ավելի քան 70 հազար նկար, այլ նաև նշում կտավի հեղինակին, ստեղծման տարեթիվը և երկիրը:
Հայտնի է, որ Arts & Culture-ը ստեղծվել է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար դեռ 2016 թվականին, սակայն այն սկսել է լայն տարածում ստաալ 2018 թվականի սկզբին, երբ ստեղծողները դեմքերն արվեստի գործերի հետ համեմատող գործառույթ են ավելացրել հավելվածի մեջ: