Կանադայի կենդանաբանական այգիներից մեկում պանդաները «հարձակվել են» ձնեմարդու վրա (տեսանյութ)
Կանադայի Տորոնտո քաղաքի կենդանաբանական այգիներից մեկում պանդաները «հարձակվել են» ձնեմարդու վրա և ոչնչացրել այն:
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է կենդանաբանական այգու YouTube ալիքում:
Նշվում է, որ Էր Շուն, Ցզյա Պանալ և Ցզյա Յույու անունով պանդաները շրջապատել են ձնեմարդուն, այնուհետև սկսել են ոչնչացնել այն՝ քերծելով այն ճանկերով, բարձրանալով ձնեմարդու վրա և պայքարելով իրար հետ: