Ուսման Դեմբելեն բաց կթողնի ևս մեկ ամիս
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կրկին վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը 3.5 ամիս ապաքինվելուց հետո հունվարի 4-ին մասնակցել էր «Սելտայի» հետ հանդիպմանը:
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Ռեալ Սոսիեդադի» հետ խաղում նա դաշտում է անցկացրել 25 րոպե և կրկին վնասվածք է ստացել: 20-ամյա ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք: Նրա ապաքինման համար անհրաժեշտ կլինի 3-ից 4 շաբաթ,-փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ամռանը «Բարսելոնան» Դեմբելեի համար վճարել է 105 միլիոն եվրո: