«Բազելի» պաշտպանը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»
Շվեյցարական «Բազելի» 22-ամյա պաշտպան Մանուել Ականջին տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: Այդ մասին տեղեկացնում է «բզեզների» պաշտոնական կայքը:
Շվեյցարացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Ականջին հանդես կգա 16 համարի խաղաշապիկով:
Ոչ պաշտոնական տվյալների` գործարքը կազմել է 20 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» նորեկը մասնակցել է «Բազելի» 28 հանդիպման, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: