Ford-ը 11 մլրդ դոլարի ներդրում կանի էլեկտրական մեքենաների ոլորտում
Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը զգալի կավելացնի էլեկտրական մեքենաների ոլորտում ներդրումները՝ 2022թ. դրությամբ հասնելով 11 մլրդ դոլար ցուցանիշի:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Բիլ Ֆորդը:
Հայնի է, որ Ford-ը մտադիր է 2022թ. դրությամբ թողարկել 40 հիբրիդային և ամբողջովին էլեկտրական մոդելներ:
Թարմ տվյալների համաձայն՝ 2016թ. ընկերությունը հետազոտությունների և նոր արտադրանքի, ծառայությունների մշակման վրա ծախսել է 7.3 մլրդ դոլար:
Ford ընկերությունը հիմնվել է 1903թ.՝ Հենրի Ֆորդի կողմից, որը բիզնեսի զարգացման համար 5 ներդրողից ստացել էր 28.000 դոլար: