Բասկետբոլ. Վաղը կկայանա Եվրոպայի 2018 թվականի մի շարք տարիքային հավաքականների վիճակահանությունը
Վաղը՝ հունվարի 16-ին, Գերմանիայի Մյունխեն քաղաքում կկայանա Եվրոպայի 2018 թվականի մի շարք տարիքային հավաքականների վիճակահանությունը: Հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի տղամարդկանց մինչև 16, 18 և 20 տարեկանների հավաքականները կիմանան իրենց մրցակիցներին: Հայտնի կդառնա նաև, թե Հայաստանի ազգային հավաքականը նախընտրական փուլը հաղթահարելու դեպքում, ընտրական փուլի որ ենթախմբում կհայտնվի:
Վիճակահանությանը կմասնակցի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ՝ Արթուր Նազարյանը: