Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Январь
2018

Եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին նախագիծը ԱԺ է ներկայացվել լայն կոնսենսուսով

0

Խորհրդարանում քննարկվում է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014թ. իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» նախագիծը։

Նախագիծ-հայտարարության հեղինակներին՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, Վահրամ Բաղդասարյանին և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին միացել են նաև խմբակցությունները՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, «Ծառուկյան» խմբակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը, «Ելք» խմբակցությունը:

Հարցով հիմնական զեկուցող ՀՀԿ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ նախագիծը նպատակ է հետապնդում խորհրդարանի մակարդակով եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապարտել՝ կանխելով հետագայում նման երևույթների դրսևորումները այլ ժողովուրդների նկատմամբ։

«Նախագիծը ոչ միայն կոչ է անում եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապարտել, այլ միջազգային հանրությանը կոչ է անում միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություն կատարած մարդկանց և ձեռնարկել քայլեր ապագայում նման դրսևորումները կանխելու համար»,-նշեց նա։

Մախմուդյանը նշեց, որ 2014թ. օգոստոսի երեքին հարձակումներ են եղել Իրաքի Սինջար քաղաքի վրա, հարձակման զոհ են դարձել սկզբնական շրջանում ավելի քան 800 եզդիներ, որից հետո 5000 կանայք և աղջիկներ առևանգվել, ենթարկվել են ստրկության, սեռական շահագործման, որոնք տեղավորում են «ցեղասպանություն» եզրույթի տակ:

Ըստ նրա, եզդի ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները նման են նրան, ինչ տեղի է ունեցել 1915թ. հայ ժողովրդի հետ:

Նշենք, որ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.  «Ճանաչում և խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանությունը,

Խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները և ծայրահեղական գաղափարախոսությունը, ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ, ազգային, քաղաքական կամ կրոնական պատկանելությունից ելնելով թիրախավորված գործողությունները` նրանց նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային, դաժան վերաբերմունքը, բռնի տեղահանումը, կանանց, աղջիկների և երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, քաղաքացիական, կրթական, բժշկական և հասարակական նշանակություն ունեցող այլ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը, կրոնական և պատմական նշանակություն ունեցող շինությունների ոչնչացումը,

Հայտնում է այս կապակցությամբ իր համերաշխությունն Իրաքի ժողովրդին և պետությանը,

Կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց,

Կոչ է անում միջազգային հանրությանը և ձեռնարկել միջոցներ եզդի բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովելու, նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների նման խախտումները կանխելու, բացառելու և վերացնելու համար»: 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Около обновленных поликлиник создано более 600 зон отдыха


Спорт в России и мире
Москва

Неделя легкой атлетики пройдет в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Бывшая российская теннисистка спела гимн Франции: «Я здесь дома»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Победитель Чемпионата по рыбалке на Рыбной неделе получил 1 млн рублей





Путин в России и мире
Москва

Путин назвал День спасения одной из главных дат в истории еврейского народа


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Metallica

Metallica выложили видео с концерта в Мюнхене, на котором был ливень с грозой



Москва

«The Sun»: ВС РФ уничтожат бронетанковые войска Британии за две недели

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net