«Ուկրաինական հիմնն անպայման կրկին հնչելու է Ղրիմում և Դոնեցկում». Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համոզվածություն է հայտնել, որ ուկրաինական օրհներգն անպայման կրկին հնչելու է Ղրիմում, Դոնեցկում և Լուգանսկում, այս մասին նա գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:
Ուկրաինայի նախագահը երկրի օրհներգի երաժշտական խմբագրման 26-ամյակի առիթով տեղադրել է տեսանյութ, որում ուկրաինացի փոքրիկները երգում են իրենց երկրի օրհներգը:
«Շատ լավ հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ ու անկեղծությամբ էին Դոնեցկի շրջանի Պոկրովսկ քաղաքի երեխաները երգում Ուկրաինայի օրհներգը: Այսպիսի պահերն ամրապնդում են այն համոզմունքս, որ ուկրաինական հիմնն անպայման հնչելու է ուկրաինական Դոնեցկում, Լուգանսկում, Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում…», - ասել է Պորոշենկոն:
Դեռևս օգոստոս ամսին Պորոշենկոն Twitter-ի իր պաշտոնական էջում շնորհավորել էր Դոնեցկի բնակիչներին քաղաքի օրվա կապակցությամբ ու համոզմունք հայտնել, որ Ուկրաինայի օրհներգը կրկին կհնչի այդ քաղաքում: