Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Декабрь
2017

Եթե թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության այս կորը համընկնի 2018-ի ապրիլին, չեմ բացառում, որ Թրամփը ճանաչի Հայոց ցեղասպանությունը. քաղաքագետ

0

Չի կարելի բացառել, որ էքսցենտրիկ պահվածքով առանձնացող Դոնալդ Թրամփը, ում  պաշտոնավարման 1 տարում գրեթե թշնամականի վերածվեցին թուրք –ամերիկյան  հարաբերությունները, լարվածության կորի ամենաբարձր կետում վերցնի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Սա քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքն է, ով  Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ չի բացառվում նաև պարզապես «Հայոց ցեղասպանություն» եզրի արտաբերումը ապրիլի 24-ին՝ Էրդողանին հնարավորինս ուժեղ ցավեցնելու նպատակով, ինչպես նա դա արեց Երուսաղեմը հրեաների մայրաքաղաք ճանաչելու իր աղմկահարույց հայտարարությամբ:

«Եթե, իհարկե, թուրք-ամերիկյան հարաբերությունները զարգանան այս հեռանկարով և չլինի որևէ փոփոխություն, սա հնարավոր է։ Ամեն ինչ  կախված կլինի նրանից, թե ինչ հունով կզարգանան այդ հարաբերությունները մինչև ապրիլ»,– նշեց Սաֆարյանը` ուշադրություն հրավիրելով մեկ այլ հարցի վրա.

«Հայ-թուրքական հարաբերությունների թեման նորից տարբեր առանցքներով ակտիվացել է, և, ըստ էության, Իսրայելը փորձեց Թուրքիային հիշեցնել դրա մասին։ Իրենց պատգամավորներից մեկը, որը տարիներ շարունակ Կնեսեթում այս հարցը բարձրացրել է, այժմ, օգտագործվելով այս ճգնաժամային պահը, սպառնաց դա քննարկման դնել Կնեսեթում: Եվ չմոռանանք, որ Էրդողանը փորձում է դրոշակակիր դառնալ տարածաշրջանում հակաամերիկյան տրամադրությունների մասով: Իհարկե, այլ ասպեկտով նա փորձում է դառնալ իսլամական աշխարհի «հայրը»-ը, բայց, մյուս կողմից էլ, նա փաստացի ստանձնել է ամերիկյան նախագահի դեմ կոմպանիայի առաջնորդի դերը և դրանում փորձում է ներգրավել բոլորին` Ադրբեջանի նախագահին, Մերձավոր Արևելքի երկրներին»:

Ստյոպա Սաֆարյանն այս համատեքստում նկատեց, որ Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը ոչ միայն Իսրայելի «մասին» է, այլև՝ Իրանի, և նպատակ ունի կանխել այս երկրի ծավալումը մահմեդական աշխարհում` հատկապես, երբ Սիրիայում ռուսական  գործողությունների արդյունքում երկարաժամկետ կտրվածքով ամրապնդվել են Իրանի դիրքերը:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ 2 երբեմնի դաշնակից պետությունների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի   ռազմավարական հարաբերություններում վերջերս հասունացած  աննախադեպ դիվանագիտական սկանդալը հանգուցալուծման որևէ նշաններ չի ցուցաբերում: Նախ` մոտ մեկ ամիս առաջ Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարեց, թե դադարեցնում է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին, ապա ժամեր անց նույն քայլին դիմեց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը: Սրան նախորդել էր այն, որ Էրդողանի վարչակազմը ձերբակալել էր Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին՝ լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով: Սրան գումարած՝  Անկարան չի ընկրկում և շարունակում է Վաշինգտոնից պահանջել իրեն արտահանձնել Նահանգներում ապաստանած Ֆեթուլա Գյուլենին: Ապա` Թուրքիայի արտգործնախարարություն կանչվեց Անկարայում ԱՄՆ-ի փոխդեսպանը: Փորձագետները նշում են նաև, որ հարաբերությունների վատթարացումը վնաս կհասցնի երկու երկրների միջև գործարար կապերին:

Անդրադառնալով վերը թվարկվածներին, Ստյոպա Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ թուրք-ամերիկյան օրակարգը, որ լի էր պրոբլեմներով նախկինում, ավելացել է ևս մեկով ՝ Ռուսաստանի հետ C-400 համակարգերի գործարքով, հետևաբար, լարվածությունը շարունակվելու է:

Tert.am–ի դիտարկմանը, թե, ամեն դեպքում, այլ բան է կանխագուշակումը, այլ բան՝ ռեալ պոլիտիկը, և, հետևաբար, որքանով է հավանական, որ Թրամփը սա կանի, Սաֆարյանը պատասխանեց. «Էս պահին բավականին բարդ է ասել, որովհետև այս պահին ուղղակի ունենք կոնֆլիկտի՝ դեպի վերև գնացող կոր, և ենթադրություններ կատարել, թե այն երբ կհասնի իր պիկին, շատ բարդ է`առավել ևս, թե ժամանակային առումով այն երբ կսկսի նվազել»:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ մի բան ակնհայտ է. կողմերը այժմ գրեթե թշնամական հարաբերություններ ունեն, և այս համատեքստում բացառել, որ ապրիլը կհամընկնի այն շրջանի հետ, երբ դրանք կհասնեն իրենց գագաթնակետին, չի կարելի:

«Համենայնդեպս, այս պահի դրությամբ չկա որևէ նշան, որ Թուրքիան հետքայլ է կատարում: Ակնհայտ է նաև, որ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ ևս թուրք-ամերիկյան հարաբերությունների փչացման դինամիկա կար, բայց այն սրըթնաց աճում է  Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո, երբ Էրդողանը սկսեց պահանջներ ներկայացնել Թրամփին: Արդյունքում` Թրամփի պաշտոնավարման 1 տարին անգամ չի լրացել, իսկ 2 երկրների հարաբերությունները թշնամական են»,– եզրափակեց քաղաքագետը։

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов


Спорт в России и мире
Москва

Школьник из Ставрополя пробился в финал международного турнира по шахматам


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Стало известно, какие виды транспорта выпускаются в ОЭЗ "Технополис Москва"





Путин в России и мире
Москва

Глава МИД Турции обсудил в Москве курдские «выборы» в Сирии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Фёдор Шаляпин

«Всю жизнь я зарабатывал пением и… легким аферизмом». Прохор Шаляпин раскрыл источники дохода в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3



Москва

«Страна.ua»: Три подростка в Киеве напали на сотрудника посольства США

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net