ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Lexus-ի հազվագյուտ սուպերքարը՝ գրեթե առանց վազքի
Ամերիկյան Gooding & Company աճուրդի տունը հունվարին վաճառքի է ներկայացնելու Lexus LFA մոդելի 50 սուպերքարից մեկը՝ համալրված Nurburgring Package սպորտային փաթեթով:
Ինչպես նշում է Motor.ru-ն, մեքենայի վազքը 100 կմ-ից էլ քիչ է: Սուպերքարի մեկնարկային արժեքը չի հաղորդվում: Մոդելի ստանդարտ տարբերակից այն տարբերվում է հզորության ավելացմամբ՝ 552-ից 562 ձիաուժի, 4.8 լիտր ծավալային V10 շարժիչով և վերակարգավորումներ ստացած 6 աստիճան փոխանցման տուփով: 100 կմ/ժամը մեքենան զարգացնում է 3.7 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 325 կմ/ժամ:
Սուպերքարը համալրված է նաև ածխածնի մանրաթելից պատրաստված հավելյալ աերոդինամիկ տարրերով:
Մեքենայի թողարկման ժամանակ՝ 2011-ին, արժեքը կազմում էր 445 000 դոլար: