Աթլետիկոն հաղթեց և շրջանցեց Ռեալին (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Բետիսին»:
Հանդիպման միակ գոլը 31-րդ րոպեին խփել է Սաուլ Նիգեսը:
Այս հաղթանակի շնորհիվ Դիեգո Սիմեոնեի թիմը վաստակել է 33 միավոր և շրջանցել մինչև այդ երրորդ տեղում գտնվող «Ռեալին»: