Սաակաշվիլին դատի է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազին
Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին դատական հայց է ներկայացրել երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով քաղաքական գործչի փաստաբանին:
Փաստաբանի խոսքով՝ Սաակաշվիլին դատի է տվել Լուցենկոյին, քանի որ գլխավոր դատախազն իրավունք չուներ հրապարակել նախադատական քննության նյութերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կալանքի տակ գտնվող Սաակաշվիլիի կողմնակիցները երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ իմպիչմենթի երթ են իրականացրել, որին հաջորդել է հանրահավաքը Կիևի Անկախության հրապարակում, որին հարյուրավոր մարդիկ են մասնակցել: