Հայտնի է դարձել Թուրքիայի և Հունաստանի միջև փախստականների հարցով նոր պայմանավորվածության մասին
Թուրքիան և Հունաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Հունաստանի մայրցամաքային մասից փախստականների վերադարձի գործընթացի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ հղում անելով հունական աղբյուրին, երկու երկրի միջև պայմանավորվածության նպատակը գերծանրաբեռնված հունական ճամբարներում փախստականների թվաքանակի նվազեցումն է:
Անկարան և Աթենքը համաձայնության են եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում: Ընդունված միջոցները պետք է համալրեն արդեն իսկ երկրների միջև կնքված համաձայնագրի կետերը:
Հունական կառավարության աղբյուրը հաստատել է նոր պայմանավորվածության կնքումը, որի նպատակն է թեթևացնել կղզու ծանրաբեռնվածությունը: