Պաուլո Դիբալան մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ Բարսելոնա
Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան հունվարին կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, արգենտինացին կոնֆլիկտի մեջ է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ, ինչի պատճառով նա դիտարկում է ակումբը փոխելու տարբերակը:
Հիշեցնենք, որ Ալեգրին չէր ընդգրկել Դիբալային «Ինտերի» հետ հանդիպման մեկնարկային կազմում: