6-ամյա տղան 11 մլն դոլար է վաստակել՝ YouTube-ում ընտանեկան ալիք վարելով (տեսանյութ)
Ամերիկացի 6-ամյա Ռայանը, ով վարում է Ryan ToysReview յութուբյան ալիքը, բազմամիլիոնատեր է:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, Forbes ամսագրի տվյալներով՝ ընտանեկան յութուբյան ալիքը 11 մլն եկամուտ է ստացել 2017-ին և ընդգրկվել ամսագրի՝ YouTube-ում ամենից շատ վաստակող հայտնիների ամենամյա ցանկում՝ հայտնելով 8-րդ տեղում:
Ռայանը և ծնողները տարբեր տեսանյութեր են հրապարակում իրենց ալիքում, որտեղ ցուցադրում են ինչպես տարբեր խաղալիքներ պատրաստել առօրյա օգտագործման իրերից, ինչպես օրինակ՝ ստվարաթղթե արկղից:
Յութուբյան ալիքը նրանք սկսել են վարել, երբ Ռայանը 4 տարեկան էր՝ 2015-ի մարտից: Ամիսներ անց տղան ծնողներին հարցրել է, թե ինչու ինքը չի կարող վարել այդ ալիքը: Արդյունքում նա միացել է ծնողներին և նրանց հետ հավասար պատրաստում է տարատեսակ խաղալիքներ և վարում հաղորդումը:
Նրանք ավելի քան 100 խաղալիք են պատրաստել: Իսկ տեսանյութերից մեկը շուրջ 8 մլն դիտում է ունեցել: