Ոչ-ոքի լիվերպուլյան դերբիում. Սալահի գեղեցիկ գոլին պատասխանել է Ռունին
Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում չի կարողացել հաղթել «Էվերթոնին»:
Հանդիպման հաշիվն ընդմիջումից առաջ գեղեցիկ գոլով բացել է տանտերերի եգիպտացի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը: 76-րդ րոպեին հյուրերը վաստակել են 11 մետրանոցի իրավունք, որն անվրեպ է իրացրել Ուեյն Ռունին:
Լիվերպուլյան դերբիից հետո Յուրգեն Կլոպի թիմը վաստակած 30 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Էվերթոնը» 19 միավորով 10-րդն է: