Ծրագրավորողները ստեղծել են Windows-ի բոլոր տարբերակները կոտրող, բայց աննկատ մնացող վիրուս
enSilo ընկերության ծրագրավորողները Black Hat Europe 2017 համաժողովի շրջանակում ներկայացրել են նոր մեթոդ, որը հնարավորություն է տալիս կոտրել Windows-ի բոլոր տարբերակներն ու միևնույն ժամանակ աննկատ մնալ հակավիրուսային ծրագրերի կողմից:
Ինչպես նշում է Bleeping Computer-ը, մասնագետները պատմել են, որ նոր վիրուսը կոչվում է Process Doppelganging: Համակարգիչը վարակելու, բայց միևնույն ժամանակ որևէ հետք չթողնելու համար այն օգտագործում է NTFS մեխանիզմներ:
Ծրագրավորողները մանրամասնել են, որ Process Doppelganging-ը փորձարկելու ժամանակ պարզել են, որ այն կարողանում է շրջանցել ամենաառաջադեմ հակավիրուսային ծրագրերը:
Այնուհանդերձ՝ նրանք վստահեցրել են, որ այս մեթոդի կիրառումն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ դրա համար խոր գիտելիքներ են անհրաժեշտ։