Էրդողանն Իսրայելն «ահաբեկչական պետություն» է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն: Այս մասին տեղեկացնում է Hurriyet Daily News-ը՝ նշելով, որ թուրք առաջնորդը քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու մասին:
Էրդողանն Իսրայելի ոստիկանությանը մեղադրել է պաղեստինցի ցուցարարների դեմ անհավասար ուժի կիրառման մեջ և Իսրայելն անվանել է «ռեպրեսիվ oկուպացված պետություն»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ էր հրավիրել՝ կապված Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարության հետ: Բոլոր 14 անդամ պետությունը քննադատել են Թրամփի միակողմանի որոշումը: Սակայն հաշվի առնելով ԱՄՆ-ի վետոյի իրավունքը՝ Անվտանգության խորհուրդը ոչ համատեղ հայտարարություն է ընդունել, ոչ էլ բանաձև: