ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կորակազրկվի նվազագույնը երեք խաղով
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային սպառնում է լրացուցիչ որակազրկում- հաղորդում է «Sky Sports»-ը:
Դեկտեմբերի 4-ին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կստանա «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մրցավարի զեկուցագիրը, որտեղ նկարագրված է ֆուտբոլիստի հեռացման դրվագը:
Պոգբան կստանա երեքխաղյա որակազրկում ուղիղ կարմիր քարտի համար, բացի այդ, եթե պարզվի, որ ծափահարությունը ծաղրական բնույթ էին կրում, ապա դրա ժամկետը կարող է ավելանալ: