Լոլիտան զարմացրել է երկրպագուներին Նյու Յորքի օդանավակայանում ցուցադրած իր ակտիվ պարով (տեսանյութ)
Ռուս երգչուհի Լոլիտան հերթական անգամ զարմացրել է իր երկրպագուներին անսովոր պահվածքով:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, երգչուհին ակտիվ պար է ցուցադրել Նյու Յորքի օդանավակայանում բջջայինից միացված երաժշտության ներքո: Տեսանյութը հրապարակվել է երգչուհու Instagram-ում:
Ժպտալով Լոլիտան պարել է անցորդների աչքի առաջ, այն էլ ոչ այնքան բեմական հագուստով:
Նախկինում Լոլիտան հասցրել է զարմացնել իր արտասովոր հանդերձներով, որոնցով ելույթ է ունեցել համերգների ժամանակ, ինչպես նաև սպառնացել է ուկրաինացի սահմանապահներին, որոնք թույլ չէին տվել երգչուհուն հատել սահմանը: