Ինտերը խոշոր հաշվով հաղթեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Իտալիայի առաջնության 15-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական դաշտում 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Կիևոյի» դարպասը:
Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Իվան Պերիշիչը, մեկական անգամ աչքի են ընկել Մաուրո Իկարդին և Միլան Սկրինյարը:
Այս հաղթանակի շնորհիվ միլանցիները վաստակել են 39 միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Կիևոն» 20 միավորով 12-րդն է: