Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Октябрь
2017

Ես կողմ եմ, որ Նիցցայում հայկական եկեղեցիները միավորվեն, Վեհափառը նույնպես շատ ուրախ է դրա համար․Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ

0

Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն երեք տարի է, որպես առաջնորդ,  հանդիպումների մեջ է Նիցցայի Սուրբ Ասվածածին եկեղեցական ընկերակցության՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ արված հոգևորականների հետ, որ միավորվեն Հայ առաքելական եկեղեցու հետ, որովհետև, նրա խոսքով, դեմ էր, որ հայ «հայ ազգի զավակները» պառակտվեն:

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևորականների ցանկությանը՝ միանալ Էջմիածնական  եկեղեցուն` նա նշեց,  ինքը միանշանակորեն կողմ է դրան: Նկատեց՝ հայ հոգևորականը, եպիսկոպոսը չէր էլ կարող չուրախանալ , որ իր զավակները տասը տարի պառակտումից հետո վերադառնում են եկեղեցի, պառակտումը, իր կարծիքով՝ ոչ եկեղեցու, և ոչ էլ մեր հայրենիքի համար լավ չէ:

«Այո՛, տարբերություններ կան եկեղեցիների մեջ, բայց թշնամություն չկա: Ես շատ կողմ եմ միավորմանը: Վեհափառ հայրապետի հետ էլ եմ խոսել՝ նա նույնպես շատ ուրախ է դրա համար»,- տեղեկացրեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու` նախկինում կարգալույծ արված հոգևորականները որոշել են վերամիավորվել հայ առաքելական եկեղեցուն:  Սուրբ Աստվածածին եկեղեցու  ծխական խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ ժողով են հրավիրել և ժողովում եղած քվեարկության արդյունքում 198 հարցվողներից միաձայն համաձայնությունը ստանալով՝ որոշել են միանալ հայ առաքելական եկեղեցուն:

Հիշեցնենք, որ Նիցցայի հայ համայնքում հոգևորականների միջև պառակտումներն սկսվել են սրանից տասը տարի առաջ՝ 2007 թվականից։ Սուրբ Աստվածածին եկեղեցու ընկերակցությունը չի ընդունել թեմական նոր կանոնադրությունը և սկսել է չճանաչել թեմի իշխանությունը: Դրան ի պատասխան՝ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 2012թ. հունվարի 26-ի, այնուհետև Նիցցայի դատարանի որոշմամբ այն զրկվել է «Հայ առաքելական եկեղեցի» տիտղոսից»:

Վահան սրբազանը նշեց, որ երբ ինքն առաջին անգամ եկավ Ֆրանսիա,  քննարկումների մեջ մտավ կողմերի հետ: «Մյուս կողմը, որը ժամանակին, չէր ընդունել մեր եկեղեցու կանոնադրությունը, իրենց նախկին առաջնորդի հետ կապված խնդիրներ ուներ, և այդ հարցերը  մենք մեր համերաշխությամբ փորձեցինք լուծել, և հասանք նրան, որ իրենք հայտնեցին, որ պատրաստ են համերաշխ լինել և հետ վերադառնալ մայր եկեղեցու ծոցը»,- ասաց նա:

Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդը ներկայացրեց, որ քանի որ ֆրանսիայում եկեղեցիները գրանցված են որպես բարեգործական ընկերակցություններ, իրենք անկախ են: «Դրա համար սուրբ Աստվածածին եկեղեցին պետք է իր տարեկան ժողովն աներ և իր ազատ կամքով ասեր, որ ցանկանում է իր ազատ կամքով ընդունել հայաստանյան առաքելական եկեղեցու կանոնները: Եվ նրանք արեցին դա, ինչը մեծ քաջություն էր: Իրենք դա արեցին, և միաձայն ընդունեցին, որ ցանկանում են միանալ Հայ առաքելական եկեղեցուն»,- ասաց նա:

Վահան սրբազանի խոսքով՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու որոշումը երեք տարիների քննարկումների արդյունքում է եղել, մեկ օրում դա չի որոշվել: «Այս երեք տարիների ընթացքում եղել են ժողովներ՝ և՛ Փարիզում, և՛ Նիցցայում, երեք տարվա որոշում է․ այս ընթացքում փորձում էի հստակեցնել, թե նրանց խնդիրները որոնք էին: Մենք ուսումնասիրեցինք դրանք: Իրենց ընկերակցությունն էլ կենդանի մարմին է, և մենք նրանց ներկայացրինք, որ ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, այնպես էլ այստեղ  նրանք կարող էին ժողով հրավիրել և որոշել իրենց օրենքները փոխել՝ միաձայնությամբ կամ մեծաձայնությամբ: Դա մեր եկեղեցական օրենքների ներքո էլ է: Նրանք մեզ հետ երկար խոսելուց հետո համաձայնվեցին»,- նշեց նա՝ նշելով, որ նրանց որոշման հարցում մեծ դեր խաղացին նաև իրենց քահանայի հետ ունեցած լուրջ հակասությունները:

Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցուն միավորվել ցանկացող կարգալույծ արված հոգևորականների թիվը այդ եկեղեցու հետևորդ մոտ 300 հոգուց մոտ 200 հարյուրն են: Նրա խոսքով՝ տասը տարիների ընթացքում այստեղ եկեղեցու հոգևոր առաջնորդներն են փոխվել, և դա նույնպես նպաստել է, որ հիմա այդ ընկերակցության հոգևորականները որոշեն միանալ Էջմիածնական եկեղեցուն:

«Նախկին առաջնորդները չէին ընդունում Մայր աթոռի կանոնադրությունը: Հիմա այդ եկեղեցականներն ավելի եկեղեցասեր, ավանդասերներ են»,- ասաց նա:

Վահան սրբազանը հնարավոր համարեց, որ երկու եկեղեցիների միջև վերամիավորվելուց հետո խնդիրներ լինեն Նիցցայի հայ համայնքում՝ եկեղեցու հետևորդները չկողմներոշվեն, թե որ եկեղեցուն կամ որ հոգևորականներին պետք է  հետևեն:

«Այդպիսի խնդիրներ բոլոր ծուխերում կան: Ամեն ծուխի մեջ կան մարդիկ, որոնք կուզեն, որ իրենք լինեն ատենապետ: Մենք այդքան պարզամիտ կամ միամիտ չենք, որ դա չգիտակցենք: Բայց գիտենք, որ  սխալ քայլ արածները, որոշել են իրենց սխալը շտկել: Հիմա հաջորդ քայլը պետք է լինի մեծ ծուխի և նրանց ընկերակցության միավորումը  և նրանց քայլերի հստակեցումը: Այդ քայլին պետք է նախապատրաստի մյուս ընտրությունը, որը պետք է լինի Ֆրանսիայի օրենքներին համապատասխան: Դա անմիջապես որոշում չէ: Ընթացք է պահանջում, թերևս ամիսներ կտևի»,- ասաց նա:

Ֆրանսիայի թեմի առաջնորդը նշեց, որ դեռ Նիցցայում երկու եկեղեցիների հետևորդների մեջ մարդիկ կան, որոնք  վիրավորված են և չեն ընդունում միանալու գաղափարը: «Այդ մարդկանից ոմանք պետք է մոռանան տասը տարվա խռովությունը, հաշտվեն և համբուրվեն»,- ասաց նա:

Վահան սրբազանի խոսքով՝ իհարկե քննարկվում է, թե հոգևորականների միավորվելուց հետո, որ եկեղեցում են իրականացվելու ծիսակարգերը: Նշենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցու ընկերակցությունը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի կանոնադրությունը չընդունելուց հետո իրեն էր վերցրել հայ բարերարի ֆինասավորմամբ կառուցված հայկական եկեղեցին, իսկ էջմիածնական եկեղեցու հոգևորականներն իրենց արարողություններն անցկացնում էին վարձակալած կաթոլիկ եկեղեցում:

«Շատ հավանական է, որ հայկական եկեղեցում անցկացնենք մեր եկեղեցական արարողությունները: Երբ նրանք իրենց սխալն ընդունեն, և Վեհափառ հայրապետը նրանց ընդունի, այլևս մենք և իրենք չեն լինի, այլևս նրանք մեր զավակներն են: Նորմալ չի լինի, որ այդ համայնքն երկու եկեղեցիներ պահի, մավանդ որ մեկը վարձակալված է: Ես կարծեմ՝ ամենահարմար որոշումը կլինի: Ես նրանք հետ կխոսեմ, բայց և պետք է հստակ ասել, որ իրենք պետք է ժողով հրավիրեն և իրենց որոշումը լինի, բայց իմ հայրական կամքն է,  որ ծուխը վերադառնա իր պատմական շենքեր՝ դպրոց, եկեղեցի»,- ասաց նա:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: трасса из Солнцева до Варшавского шоссе откроется в 2026 году


Спорт в России и мире
Москва

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Рыбакина, Путинцева и Бублик стартуют на Ролан Гаррос. Кто в соперниках и чего ждать?


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении экологического статуса целлюлозно-бумажных технологий в России





Путин в России и мире
Москва

Путин указал на важность союзнического взаимодействия с Азербайджаном


Лукашенко в Беларуси и мире
Минск

Белорусская филармония и хор готовы приехать на гастроли в Алтайский край — Лукашенко




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


Навальный в России и мире
Москва

Адвокатам Навального продлили арест



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Бато Багдаев

Театрально-кукольные вести из Бурятского театра "Ульгэр": Россия, Культура, Театр, Дети - Серебряные звездочки засветились в буддийском дацане в Иволге



Москва

10 ядовитых грибов, которые встречаются в России

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net