123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2017

Մարդ պետք է իր մեջ ուժ գտնի, մի քիչ կարդա, որ հաղթահարի միջակության սինդրոմը. Հ. Բագրատյանը՝ Է. Շարմազանովին

0

Ես ուզում եմ, որ մեր հայ ազգը հասկանա, որ ինքը քաղաքակրթական պրոբլեմներ ունի, ինքը շուտով նորից ժողովուրդ է դառնալու, ազգ չի դառնալու, երբ որ կորցնի պետությունը, ու ես տեսնում եմ այդ միտումները:

Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով սոցցանցի իր էջում արված սկանդալային գրառումների արձագանքներին:

«Ես հասել եմ գիտական այն աստիճանին, որ կապ չունի` տնտեսագե՞տ եմ, թե լեզվաբան: Կարողանում եմ համեմատելով վերլուծել՝ ինչ է եղել այդ երևույթների էվոլյուցիան մյուս ազգերի մոտ, քաղաքակրթության մեջ և ինչ է եղել մեզ մոտ»,-ասել է Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ մենք չենք տեսնում, որ Հայաստանում մոտ 4-5-րդ դարերից հետո դադարել է ինստիտուտների բնականոն էվոլյուցիան: Բագրատյանը ցանկանում է, որ մարդիկ սա հասկանան:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը եկեղեցու մասին Հրանտ Բագրատյանի գրառումն անգրագիտություն էր որակել: ՀՀ նախկին վարչապետը, անդրադառնալով Շարմազանովի պատասխանին, ասել է. «Ես չեմ ուզում վիրավորանքին վիրավորանքով պատասխանել, Էդիկ Շարմազանովը դեռ երիտասարդ է, ժամանակ ունի սովորելու պատմագիտություն, մենք էլ կարող ենք օգնել նրան սովորել: Պատմագիտությունը փաստերի շարադրանք չէ, դա պատմագրություն է: Փաստերի ոչ մի մանիպուլյացիա չկա: Մարդ պետք է իր մեջ ուժ գտնի, մի քիչ կարդա, որ հաղթահարի միջակության սինդրոմը, ահավոր սինդրոմ է միջակությունը, նա խելոք մարդը չէ, որի հետ կարելի է բացատրվել, նա տգետ էլ չէ, որին կարելի է սովորեցնել: Նա միջակությունն է: Սա լուրջ պրոբլեմ է, եթե լինելով այդպիսին՝ գրավում ես քաղաքական պաշտոն»:

ՀՀ նախկին վարչապետը պատմել է, որ եկեղեցու մասին իր գրառմանն առաջինն արձագանքել է Էջմիածինը՝ Վահրամ քահանա Մելիքյանի բերանով, մոտավորապես եղել է այսպիսի պատասխան՝ «գնա, ճնշումդ չափիր», Հրանտ Բագրատյանի գնահատմամբ՝ «գողական» պատասխան:

Հաջորդ արձագանքողը Կոմիտաս Վարդապետն է եղել:

«Ես ինչ եմ ասում, ասում եմ՝ եթե գոյություն ուներ տասանորդ, հնարավոր չէր կենտրոնացած միջոցների ձևավորում, հնարավոր չէր պետություն, անկախ նրանից՝ եկեղեցին հասկանո՞ւմ է, թե չէ: Օրինակ՝ եթե վերցնենք չորրորդ դարը, երբ եկեղեցուն տալիս էին 7, թե 10 տոկոս, 15-30 տոկոս վերցնում էին թագավորները, իշխաններն էլ վերցնում էին մի 7 տոկոսը, այսինքն՝ արտադրանքի մի 50 տոկոսը գյուղացին պիտի զիջեր: Շուտով հասկանում են, որ կապիտալի արտադրողականությունը ցածր է, որ գյուղատնտեսության շահութաբերությունը 5-6 տոկոսից ավել չէ, և եթե դու 15 տոկոսը վերցնում ես, էլ ռեսուրս չկա այս գյուղատնտեսության մեջ, գյուղատնտեսությունն էլ տնտեսության հիմնական ճյուղն է»,-ասաց նա։

Ըստ Հրանը Բագրատյանի՝ երբ եկեղեցին վերցնում է իր բաժինը, թույլ չի տալիս, որ պետությունը բանակ ունենա, իշխանություն պահի, առավել ևս, երբ եկեղեցին հարկերը վերցնելուց հետո վերցնում է նաև և՛ կրթության, և՛ առողջապահության գործառույթը: Նրա խոսքով՝ եթե պետությունն այս գործառույթներից զրկվում է, էլ իմաստ չունի, որ գոյություն ունենա:

«Սույն անձը՝ այդ նույն Կոմիտաս վարդապետը, հպարտությամբ ասաց՝ մի նոր դպրոց բացեցինք: Ամոթ չե՞ք անում, Ձեր ի՞նչ գործն է դպրոց բացելը: Որոշ դպրոցներ շատ էլ հաջող են եղել, օրինակ՝ Գևորգյան ճեմարանը, որովհետև այլ դպրոց չի եղել. դա ոչ թե խոսում է մեր առավելության, այլ մեր թերության մասին: Ռուսները հիշատակում են Լոմոնոսովի համալսարանը, մենք հիշատակում ենք Գևորգյան ճեմարանը: Սա ամոթ է, չնայած լավ ճեմարան է, հանճարեղ մարդիկ է տվել: Ինչ վերաբերում է պատմական փաստերին, ես չեմ պատկերացնում մի մարդ, որ կարողանա կանգնել դիմացս և ասի, որ փաստն էր աղավաղված, չեն ասում, որ աղավաղված է»,-վստահեցրել է Հրանտ Բագրատյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Сбито еще пять БПЛА в городских округах Раменское и Домодедово


Спорт в России и мире
Москва

Спортсмены Росгвардии завоевали медали на Кубке России по бобслею в Сочи


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Денис Шаповалов стал чемпионом турнира ATP-250 в Белграде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Монте Альба – гипсовая плитка для интерьера и строительства





Путин в России и мире
Москва

«Чипы встроят в наши тела»: экстрасенс рассказала, какие изменения ждут мир в ближайшие 20 лет


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Крыму поддержали настрой советника Трампа насчёт «хотелок» Зеленского касательно Крыма


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Nirvana

Контракт группы Nirvana с лейблом Virgin Music продадут на аукционе



Москва

«Аэрофлот» опроверг информацию о сближении самолета с беспилотником

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net