Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են ԻՊ-ի «գոյության վերջին փուլի» մասին
Ռուսաստանի ԱԳՆ-ի նոր մարտահրավերների և սպառնալիքների հարցերով բաժնի տնօրեն Իլյա Ռոգաչովը հայտարարել է, որ «Իսլամական պետություն»-ը որպես «տարածքային նախագիծ» իր գոյության վերջին փուլում է: Այդ մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
«Նախևառաջ սիրիական բանակի և ռուսական օդատիեզերական ուժերի իրականացրած արդյունավետ ռազմական գործողությունների շնորհիվ ԻՊ «տարածքային նախագիծն» իր գոյության արդեն վերջին փուլում է»,- ասել է Ռոգաչովը՝ հավելելով, որ ԻՊ-ի հսկողության տակ գտնվող տարածքները նվազում են:
Նա նշել է, որ խմբավորումը կարողանում է պահպանել իր դիրքերը, այդ թվում՝ օտարերկրյա ֆինանսավորման շնորհիվ, և ահաբեկիչներին զենքի մատակարարման էմբարգոն չկատարելու հարցը դեռ բաց է մնում: