Bentley ընկերությունը կղեկավարի Jaguar Land Rover-ի թոփ-մենեջերը
Bentley ընկերությունը նոր ղեկավար է ընտրել: Բրիտանական ավտոարտադրող ընկերությունը կգլխավորի Jaguar Land Rover խմբի ռազմավարության հարցերով ներկայիս տնօրեն Էդրիան Հոլմարքը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, Bentley-ի ղեկավարի պաշտոնում նա կփոխարինի Վոլֆգանգ Դյուրհայմերին, որը բրիտանական ապրանքանիշից երկրորդ անգամ է հեռանում իր կարիերայի ընթացքում: Վերջինս կամավոր կերպով է ազատման դիմում ներկայացրել:
Bentley-ից բացի, Դյուրհայմերը հանդիսանում է Bugatti-ի նախագահը: Այդ պաշտոնից նա ևս հեռանում է սեփական կամքով:
2012-2013 թվականներին նա ղեկավարել է Audi ընկերությունը, ուր գնացել էր Bentley-ից դուրս գալով: