Ferrari F12tdf հազվագյուտ սուպերքարերից մեկն այրվել է գերմանական մայրուղու վրա
Գերմանիայի Դիրդորֆ և Նոյվիդ քաղաքների միջև գտնվող բարձր ընթացքի մայրուղու վրա բռնկվել և այրվել է Ferrari F12tdf մոդելի հազվագյուտ սուպերքարերից մեկը, որը թողարկվել է 799 օրինակով:
Ինչպես հայղորդում է Motor.ru-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, սուպերքարի վարորդի և ուղևորի խոսքով՝ ընթացքի մեջ գտնվելիս իրենք պայթյունի ձայն են լսել և նկատել են, որ կրակը պատել է մեքենայի հետնամասը:
Նրանք անմիջապես հրշեջների են կանչել, սակայն Ferrari-ն ամբողջությամբ այրվել է մինչև նրանց ժամանումը: Ենթադրվում է, որ բռնկման պատճառը շարժիչի համակարգերից մեկի խափանումն է: Միևնույն ժամանակ նշվում է, որ մեքենայի շարժիչը տեղակայված է դիմացի հատվածում: Թե ինչու է մեքենան սկսել այրվել հետևից, հայտնի չէ:
Ferrari F12tdf սուպերքարը համալրված է 6.3 լիտր ծավալային V12 ատմոսֆերային շաժիչով, որը 780 ձիաուժ հզորութուն ունի և 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.9 վայրկյան: