Ցնդած ամերիկացի ծերուկին մենք կսանձենք կրակով. Կիմ Չեն Ընը՝ Թրամփի մասին
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է խստագույն միջոցներ ձեռնարկել`պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը` երկրի ամբողջական ոչնչացման հնարավորության մասին:
Ըստ նրա, Թրամփը հանդես է եկել «կոպիտ ելույթով, որը պարունակում է չլսված անհեթեթություն, որը իրենց թույլ չեն տվել նրա նախորդները»: Կիմ Չեն Ընը համեմատել է ԱՄՆ նախագահի ելույթը «վախեցած շան հաչոցների հետ»:
«Ցնդած ամերիկացի ծերուկին մենք կսանձենք կրակով», - ավելացրել է Կիմ Չենը: Նրա կարծիքով, Թրամփն իշխանության գալուց հետո բոլոր երկրների հետ սպառնալիքների և շանտաժի լեզվով է խոսում: «Նա ոչ թե քաղաքական գործիչ է, այլ խուլիգան ու գանգստեր»:
Բացի այդ, ԿԺԴՀ առաջնորդը նշել է, որ Միացյալ Նահանգների նման հայտարարությունները հաստատում են Փհենյանի միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացման անհրաժեշտությունը:
«Թրամփի հայտարարությունները ոչ թե վախեցնում են ինձ, այլ ընդհակառակը, հաստատում, որ ես միակ ճիշտ ճանապարհն եմ ընտրել և պետք է գնալ մինչև վերջ», - ասված է Կիմ Չեն Ընի հայտարարության մեջ: