Դոմինիկանայում «Մարիա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Դոմինիկյան Հանրապետությունում մոլեգնող «Մարիա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 20-ի:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ մեջբերելով Կարիբյան կղզու վարչապետի հայտարարությունը, հրաշք է, որ զոհերի թիվը հարյուրավորի չի հասնում:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ահագնացող փոթորկի պատճառով երկրի 22 նահանգում վտանգի առավելագույն կարմիր աստիճան էր սահմանվել:
Փոթորիկը Դոմինիկանա հասնելուց առաջ ավերածություններ է գործել հարևան Պուերտո Ռիկո և Անտիգուա կղզիներում:
Վարչապետի խոսքով՝ բազմաթիվ տներ են ավերվել, դպրոցներ են քանդվել և հեռուստահաղորդակցությունն է խափանվել: Կղզու գլխավոր հիվանդանոցը մնացել է առանց էլեկտրականության:
Կղզու ղեկավար Ռիկարդո Ռոսելլոն փոթորիկը բնութագրել է որպես «ամենակործանարարը վերջին հարյուրամյակում»: