Կովբոյի բառապաշարով անկիրթ ու տգետ ելույթ. Իրանի հոգևոր առաջնորդը՝ Թրամփի ելույթի մասին
Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ում անվանել է «տգետ և անբարեկիրթ», գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«ԱՄՆ նախագահի տգետ և անբարեկիրթ ելույթը՝ կովբոյի բառապաշարով, ելնում է նրանց տածած ատելությունից և տագնապից»,- ասել է Խամենեին։
Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ն փորձում է իրականացնել իր «Նոր Մերձավոր արևելք» ծրագիրը, որի կենտրոնում Իրաքն է, Սիրիան ու Լիբանանը, սակայն այդ ծրագիրն անհաջողության է մատնվել, դրա համար էլ ամերիկացիներն այդքան դառնացած են և վրդովված: