Թուրքիայում խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի՝ Իրաքյան Քուրդիստանի անկախացման շուրջ հանրաքվեի թեմայով
Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է արտահերթ նիստ գումարել՝ Իրաքյան Քուրդիստանի անկախացման շուրջ հանրաքվեի կապակցությամբ, որը նախատեսված է սեպտեմբերի 25-ին, գրում է Hurriyet-ը:
ԱԶԿ իշխող կուսակցության պատգամավորներից մեկը հայտնել է, որ խորհրդարանը նիստ կգումարի սեպտեմբերի 23-ին, որպեսզի քննարկի հանրաքվեն, որն Անկարան որպես սպառնալիք է տեսնում իրենց ազգային անվտանգությանը։
Պատգամավորները մասնավորապես կքվեարկեն մանդատի երկարացման օգտին, որը հնարավորություն կտա թուրք զինվորականներին մտնել Իրաք։ Հիշեցնենք, որ այս շաբաթ արդեն իսկ թուրք զինվորականները սկսել են Իրաքի հետ սահմանին չնախատեսված զորավարժություններ կատարել: