Ռուսաստանը խստորեն դատապարտում է Հս. Կորեայի միջուկային արկածախնդրությունը. Լավրով
Մոսկվան խստորեն դատապարտում է Հյուսիսային Կորեայի միջուկային արկածախնդրությունը, սակայն ԿԺԴՀ շուրջ ռազմական հիստերիան միայն ապակառուցողական և կործանարար ուղի է, հայտնել է Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում։
«Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային արկածախնդրությունը խստորեն դատապարտվում է մեր կողմից, քանի որ այն խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Սակայն ռազմական հիստերիան ապակառուցողական և կործանարար ուղի է»,- նշել է Լավրովը՝ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ: