Մեխիկոյում փրկարարները չեն կարողանում հասնել դպրոցի փլատակների տակ մնացած 12-ամյա աղջկան, ով երեկվանից օգնություն է կանչում
Մեխիկոյում փրկարարները ջանք չեն խնայում երեքշաբթի տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով դպրոցի փլատակների տակ մնացած մարդկանց դուրս բերելու համար, սակայն ժամանակը նրանց օգտին չի աշխատում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ողջ մնացածներից մեկը 12-ամյա աղջիկ է, որն, ըստ փրկարարների, թաքնվել է նստարանի տակ, սակայն նրանք չգիտեն՝ ինչպես հասնել աղջկան:
Ինչպես նախօրեին հաղորդվում էր դպրոցի փլատակների տակից 21 երեխայի և 4 ուսուցչի մարմին է դուրս բերվել: Երեկվանից կամավորներն ու մասնագետները փորձում են փրկել ավերակների տակ մնացած աղջկան, որը ձայն էր տվել և օգնություն կանչել:
Նշվում է, որ առնվազն 230 մարդ է զոհվել երկու օրում: Հիշեցնենք, որ երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն եռօրյա սուգ էր հայտարարել: