5:0. Վալենսիան ջախջախեց Մալագային (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Վալենսիան» «Մեստալյա» ստադիոնում ընդունեց «Մալագային» և հաղթեց 5:0 հաշվով:
8 րոպեում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սիմոնե Ձաձան, մեկական անգամ աչքի ընկան Սանտիագո Լորենսոն և Ռոդրիգոն:
Այս խաղից հետո «Վալենսիան» 9 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Մալագան» ընթացիկ առաջնությունում դեռ միավոր չի վաստակել:
«Վալենսիա»-«Մալագա»՝ 5:0
Գոլերը՝ Լորենսո (17), Ձաձա (55,60, 63), Ռոդրիգո (86)