ԱՄՆ-ի խոշորագույն խանութների ցանցը հայտարարել է սնանկացման մասին
Ամերիկյան Toys 'R' Us խաղալիքի խանութների խոշորագույն ցանցը կամավոր սնանկության դիմում է ներկայացրել դատարան՝ պարտքի վերաձևակերպման համար:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, սնանկացման ընթացակարգը վերաբերելու է միայն ԱՄՆ-ում և Կանադայում ընկերության ցանցին: Ընկերությունից հայտնել են, որ աշխարհով մեկ գործող խանութների ցանցի մեծամասնությունը շարունակում է շահութաբեր լինել և կշարունակի աշխատանքը սովորականի պես:
Toys 'R' Us-ը նախկինում գերիշխող է եղել ԱՄՆ-ի խաղալիքների շուկայում, սակայն դժվարությունների է հանդիպել, երբ մրցակցության ասպարեզում հայտնվել է Amazon առցանց վաճառողը: Ընկերության պարտքը կազմում է 5 մլրդ դոլար: