Մերիլին Մոնրոյի առաջին և վերջին տունը, որի դիզայներն ինքը դերասանուհին է եղել (լուսանկարներ)
Կինոարվեստի և համաշխարհային մշակույթի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Մերիլին Մոնրոն ժամանակին բազմաթիվ բնակարաններ և շքեղ առանձնատներ է փոխել, սակայն երբեք չի ունեցել իր սեփական տունը:
Միայն 1962-ին է դերասանուհին տուն գնել իր իսկ բժշկի խորհրդով, որտեղ էլ անցկացրել է կյանքի մնացած օրերը: Այս մասին գրում է AdMe.ru-ն՝ ներկայացնելով 236 քառ. մետր մակերեսով և լողավազանով տունը, որը Մոնրոն սեփական ձեքերով է կահավորել:
Առանձնատունը կազմված է 4 ննջասենյակից, խոհանոցից, ճաշասենյակից, մանկական սենյակից և աշխատասենյակից: Այն համալրված է ներքին ընդարձակ բակից:
Առանձնատունը գտնվում է Կալիֆոռնիայի Բրենթվուդ քաղաքում՝ հանգիստ վայրում, որը երկար էր փնտրել դերասանուհին:
Տան ինտերիերում դեռևս պահպանվել են դիզայնի որոշ տարրեր, որոնք պատվիրել էր Մոնրոն: Նա ինքն էր պատմել, որ հատուկ ուղևորվել է Մեքսիկա էքսկլյուզիվ խանութների և գործարաների փնտրտուքներով, որտեղ կկարողանար եզակի իրեր գտնել տան համար: Իր բոլոր մտքերը կյանքի կոչել նա այդպես էլ չհասցրեց: Նա այդ տանն ընդամենը 4 ամիս է ապրել:
2017-ին առանձնատունը վաճառվել է 7.25 մլն դոլարով: