Մեքսիկայում երկրորդ հզոր երկրաշարժն է գրանցվել. ցնցումները զգացվել են մայրաքաղաքում
Մեքսիկայի հարավային շրջանում հզոր ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել, որոնք ավերածությունների են հանգեցրել կենտրոնական շրջանում, այդ թվում և մայրաքաղաք Մեխիկոյում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ականատեսների խոսքով Մեխիկոյում մի շարք շենքեր ցնցվել են: Որոշ կառույցներից մարդիկ տարհանվում են: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.1 մագնիտուտ: Ցնցումները գրանցվել են Պուեբլա նահանգում՝ 51 կմ խորությամբ:
Զոհերի կամ տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ այս ամիս սա արդեն երկրորդ հզոր երկրաշարժն է Մեքսիկայում: Սեպտեմբերի սկզբին 8.1 մագնիտուտ հզորությամբ ցնցումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել: