Դոլչե վիտա. Իտալիան՝ Ջաննի Բերենգո Գարդինի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Իտալացի լուսանկարիչ Ջաննի Բերենգո Գարդինն ավելի քան 50 տարի արձանագրում է կյանքն Ապենինյան թերակղզում: Նրա աշխատանքները պատմում են Իտալիայի բնապատկերների և հասարակության փոփոխությունների մասին՝ հետպատերազմյան շրջանից մինչև մեր օրեր:
Ջաննի Գարդինը ծնվել է 1930 թվականին Ջենովա քաղաքի մոտակայքում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա տեղափոխվել է Վենետիկ: Սկզբում լուսանկարչությունը եղել է նրա հոբբին, սակայն ավելի ուշ նա սկսել է ավելի լրջորեն զբաղվել այս արվեստով:
Big Picture-ը գրում է, որ Գարդինը սկսել է լուսանկարել 1954 թվականին: Սկզբում նա աշխատել է որպես ֆոտոլրագրող, և 1965 թվականից հետո նա համագործակցել է Il Mondo, Domus, Epoca, Le Figaro, L’Espresso, Time, Stern և այլ պարբերականների հետ:
Նշվում է, որ Գարդինի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի ամենահեղինակավոր ցուցասրահներում: