Հարձակում Հնդկաստանում, վթար Բիրմայում, վարակ Էվերեստի գագաթին. անգլիացին համարվում է ամենանհաջողակ ճանապարհորդն աշխարհում (լուսանկարներ)
Անգլիական Նորթհեմփթոն կոմսության բնակիչ Ջեք Փեյջն իրեն համարում է ամենաանհաջողակ ճանապարհորդը ողջ աշխարհում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 29-ամյա բրիտանացու ցանկացած ուղևորություն վերածվում է աղետի: Արտակարգ իրավիճակների մասնագետը վերջին 10 տարում մշտապես էկզոտիկ ուղղություններ է ընտրում իր ճամփորդությունների համար, սակայն ամեն տեղ անհաջողության է հանդիպում:
Ինչպես օրինակ, Բիրմա կատարած ուղևորության ժամանակ վերջինիս գնացքը դուրս է եկել գծերից, և բրիտանացին ստիպված է եղել 36 ժամ սպասել: Բոռնեոյի անմարդաբնակ կղզիներից մեկում նրա ուտելիքի ողջ պահուստը կերել էին մողեսները:
Հնդկաստան կատարած ուղևորության ժամանակ նրա վրա կով է հարձակվել, իսկ Էվերեստ բարձրանալիս մարսողական համակարգի մակաբույծների վարակ է ստացել:
Իսկ 2015-ին Չեռնոբիլ այցելելիս հայտնվել է բողոքի ակցիայի կենտրոնում, որտեղ նրան ստիպել են ջնջել բոլոր լուսանկարները տեսախցիկից: