123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2017

Կառավարությունն ամեն ինչ անում է, որ ՀՀ քաղաքացիները սոցիալական արտոնություններ չստանան. Մ. Արիստակեսյան (տեսանյութ)

0

Ե՛վ Առողջապահության, և՛ Սոցիալական հարցերի նախարարությունները Հայաստանում հակասահմանադրական քաղաքականություն են իրականացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը: «Սա համակարգված քաղաքականություն է այս կառավարության կողմից, սոցիալական այս երկու նախարարություններն ամեն ինչ անում են, որ ՀՀ քաղաքացիներին որևէ սոցիալական արտոնություն չտան»,- նշեց Մովսես Արիստակեսյանը: Նրա կարծիքով՝ այս գործընթացն իրականացվում է, քանի որ բյուջեում գումար չկա և անհրաժեշտ է կրճատել շահառուների թիվը:

-Առողջապահության նախարարությունը մտադիր է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց զրկել պետական պատվերով բուժօգնությունից: Ի՞նչ կարող եք ասել նախարարության այս քայլի մասին:

-Միայն Առողջապահության նախարարությունը չէ որ հակասահմանադրական, հակասոցիալական քաղաքականություն է իրականացնում մեր երկրում: Այդպիսի քաղաքականություն է իրականացնում նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Ելնելով սոցիալ տնտեսական այն իրավիճակից, որ պետությունը դեֆոլտի առջև է, չունի միջոցներ իրականացնելու իր առաքելությունը՝ սոցիալական երկիր կոչվելու համար, փորձում են այսպիսի քայլեր ձեռնարկել: Անցյալ տարվանից սկսած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է մի գործընթաց՝ առաջին խմբի հաշմանդամների կարգը իջեցնում է երկրորդ, երկրորդինը՝ երրորդ, իսկ երրորդներին ընդհանրապես զրկում է: Սրանով լուծում են երկու հարց՝ հաշմանդամության խմբերի համար նպաստները կկրճատվեն և պետպատվերի ցանկից դուրս կգան:

-Իսկ կոնկրետ առողջապահության նախարարության մտադրությունը ի՞նչ նպատակներ է հետապնդում, այն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

-Դա համակարգված քաղաքականություն է այս կառավարության կողմից, սոցիալական այս երկու նախարարություններն ամեն ինչ անում են, որ չտան որևէ սոցիալական առավելություն ՀՀ քաղաքացիներին: 2018-2020 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում սոցիալական և առողջապահության ոլորտի բյուջետային ծախսերը կրճատվել են 6-7 տոկոսով, սա նշանակում է, որ բյուջեում գումար չկա և պետք է կրճատեն շահառուների թիվը: Դրա համար Առողջապահության նախարարությունը ձեռնարկել է այս գործընթացը, որպեսզի 3-րդ խմբի հաշմանդամներին զրկեն այն իրավունքից, որ իրենք կարող են ստանալ պետական պատվերով անվճար բժշկական օգնությունից:

-3-րդ խմբի հաշմանդամների ցանկում ի՞նչ հիվանդություններով մարդիկ են ընդգրկված:

-Դա կառավարության որոշմամբ ներկայացված հսկայական ցանկ է, ամբողջը չեմ կարող ասել, բայց օրինակ՝ բեխչետի հիվանդությունով հիվանդները, չարորակ գոյացությունով կրծքագեղձի ամպուտացիան և այլն: Մեր կազմակերպությունը ունի մի շահառու, որի աջ կրծքագեղձը չարորակ գոյացության հետևանքով ամպուտացիայի է ենթարկվել: Ամպուտացիայից հետո նրան տվել են երկրորդ կարգի հաշմանդամություն: Հետագայում հիվանդությունը զարգացել է և առաջացել է նոր հիվանդություն՝ միոմա: Նրան նորից վիրահատել են և հաշմանդամությունը երկրորդից երրորդ կարգ են իջեցրել, փոխանակ բարձրացնեն: Այս տարի դիմել է, որ իր երրորդ կարգը վերահաստատեն, բայց մերժել են և ընդհանրապես զրկել:

-Հոկտեմբերից ներդրվելու է սոցիալապես անապահով և առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրություն։ Նրանց բժշկական ծառայություններ կմատուցեն բուժաշխատողները, իսկ վճարումը կկատարեն ապահովագրական ընկերությունները։ Ապահովագրական ընկերությունների կողմից վճարումների դեպքում ի՞նչ ռիսկեր կարող են լինել:

-Ցավալիորեն պետք է փաստել, որ Առողջապահության նախարարությունը՝ ի դեմս իր ղեկավարության, չի փորձում իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված առաքելությունը՝ առողջապահությունը: Նոր ղեկավարը զբաղված է այլ ոլորտների, այլ մարմինների առաքելություններ իրականացնելով: Նա սրանով Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության առաքելությունն է իրականացնում՝ զարգացնելով ապահովագրական շուկան: Առողջապահության նախարարությանը հատկացված սուղ միջոցները, ֆինանսական հոսքերը ուղղորդում է ապահովագրական ընկերություններին, ինչո՞ւ չէ՝ նաև իրենց հարազատ մասնավոր ապահովագրական ընկերություններին:


Մանրամասները՝ տեսանյութում:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о сервисе проверки карты москвича


Спорт в России и мире
Москва

Росгвардия обеспечила правопорядок на футбольном матче «ЦСКА» - «Краснодар» в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Александрова вышла во второй круг турнира WTA в Сеуле


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Жара — только начало: Человечеству предрекли волну катаклизмов, от которой не спастись





Путин в России и мире
Москва

В Москве состоялось заседание Всероссийского родительского комитета


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко захотел разочаровать международных наблюдателей




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Глава офиса Зеленского ответил на предложение министра иностранных дел Польши по


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Елена Волкова

Ресторатор Дарья Полыгалина представит главную рюмочную Петербурга «ЦаЦа»



Москва

YouTube заработал в России без существенных неполадок

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net