Չինաստանում տեղափոխել են 2000 տոննա կշռող տաճարը (տեսանյութ)
Չինաստանի Շանհայ քաղաքում իշխանությունների որոշմամբ տեղի բուդդայական հսկայական տաճարը տեղաշարժվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, կառույցի զանգվածը գերազանցում է 2000 տոննան: տեղաշարժման ընթացքը նկարահանել է BBC News-ը: Պարբերականը նշում է, որ «Նեֆրիտե բուդդայի» հանդիսանում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը: Ամեն օր այն հազարավոր հավատացյալներ և զբոսաշրջիկներ են այցելում:
Կառույցի տարիքն այնքան էլ մեծ չէ, այն 135 տարեկան է: Տեղափոխման ժամանակ ինժեներներին հաջողվել է շենքը տեղաշարժել 30 մետրով և բարձրացնել մեկ մետրով: