Թուրքիայում 73 արտասահմանցու են ձերբակալել` ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով
Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում իրականացված հակաահաբեկչական արշավի ընթացքում 74 մարդու են ձերբակալել, որոնցից 73-ը արտասահմանցիներ են:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, նրանց ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով:
Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ ձերբակալված արտասահմանցիներին հանձնել են միգրացիոն ծառայություններին՝ նրանց երկրից արտաքսելու նպատակով: Ձերբակալված անձանց քաղաքացիության մասին ոչինչ չի նշվում: