11-ամյա հնդկուհու աչքերից ամեն օր «բամբակյա արցունքներ» են հոսում (լուսանկար)
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում բնակվող 11-ամյա աղջիկը երկու շաբաթ շարունակ արտասովոր երևույթի է ականատես լինում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, փոքրիկ հնդկուհին պնդում է, որ աչքերից արցունքի փոխարեն բամբակի տեսքով փոքր կտորներ են թափվում:
Գյուղաբնակ Մանասին տարօրինակ երևույթը նկատել է օգոստոսի 25-ին, որից հետո նրա հայրն ու համագյուղացիները վստահաբար նշում են, որ աղջկա մեջ ուրվական է մտել: Գյուղացիները խուսափում են աղջկանից և նրա ընտանիքից՝ վախենալով աստվածային զայրույթից:
Աղջկա ծնողները ևս այնքան սնահավատ են, որ մինչև այժմ ակնաբույժի մոտ չեն տարել նրան:
Մանասին օրական 35-40 «բամբակյա արցունքներ» է հավաքում իր աչքերից: Գյուղի բժիշկը, լսելով արտասովոր դեպքի մասին, այցելության է եկել աղջկան, սակայն բամբակյա մասնիկներն ուսումնասիրելուց հետո խորհուրդ է տվել նրան այցելել ակնաբույժի: