12.4 սմ. չինուհին Գինեսի գրքի ռեկորդակիր է դարձել աշխարհի ամենաերկար թարթիչներով (լուսանկարներ)
Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի 2018 թվականի մրցույթի «աշխարհի ամենաերկար թարթիչներ» անվանակարգում ավելի քան 500 դիմում էր ընդգրկվել:
Ինչպես հայտնում է Oddity central-ը, այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Չինաստանի Շանհայ քաղաքի բնակչուհի Յու Ցզյանսիան՝ 12.4 սմ երկարությամբ թարթիչներով: Միջինում մարդկանց մոտ թարթիչի երկարությունը կարող է հասնել 0.8-1.2 սմ-ի, սակայն նոր ռեկորդակիրն այդ ցուցանիշը գերազանցել է ավելի քան 10 անգամ:
Կոպերից դեմքի ողջ երկայնքով թափվող թարթիչների շնորհիվ 49-ամյա չինուհին հայտնի է դարձել ողջ աշխարհում: Երբ նրա թարթրիչները պաշտոնապես չափվել են 2016-ի հունիսի 28-ին, դրանցից ամենաերկարը 12.4 սմ եղել:
Չինուհին հայտնել է, որ իր թարթիչները միշտ չեն այդպես երկար եղել: Նրա խոսքով՝ դրանք սկսել են երկարել 2013-ին, երբ կինը դուրս է եկել հիմնադրամում իր երկարամյա աշխատանքից հետո: