Օդեսայում հրդեհված ճամբարում հանգստացող երեխաների ծնողները գրոհել են քաղաքապետարանի շենքը
Ուկրաինայի Օդեսա քաղաքում հրդեհի մատնված «Վիկտորիա» ճամբարում հանգստացող երեխաների ծնողները հավաք են անցկացնում քաղխորհրդի շենքի մոտ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, վկայակոչելով տեղի աղբյուրը, երեխաների ծնողները շուրջ 17 ժամ է գտնվում են քաղաքապետարանի շենքի մոտ՝ Դումսկայա հրապարակում:
Նրանք պահանջում էին, որ իրենց հետ զրուցելու դուրս գա քաղաքապետը և նրա տեղակալը: Հանրահավաքին ներկա եղել շուրջ 200 մարդ: Ավելի ուշ մարդիկ սկսել են գրոհել քաղաքապետարանի շենքը, սակայն իրավիճակը քիչ անց հանդարտվել է։ Շենքի շրջափակումը շարունակվում է:
Ինչպես նշվում է, հրդեհը մանկական ճամբարում, որը տեղի ունեցել նախորդ գիշեր, երեք աղջկա կյանք է խլել, ևս երկու երեխա տուժել է: ԶԼՄ-ները հաղորդում են ճամբարում հակահրդեհային անվտանգության կանոնների խախումների մասին, մասնավորապես, նշվում է, որ հրդեհի պահին նորագույն ազդանշանային համակարգն անջատված է եղել:
Օդեսայի մարզում սուգ է հայտարարվել: