123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2017

Սահմանամերձ գոտիների վերաբերյալ հայեցակարգի իրականացումը անհնար է առանց այդ տարածքների ականազերծման. ՊՈԱԿ-ի տնօրեն (տեսանյութ)

0

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը գտնում է, որ «ՀՀ սահմանամերձ գոտիները և Արցախի ազատագրված տարածքները երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու» հայեցակարգի գաղափարը թեև շատ հետաքրքիր է, սակայն դրա իրականացումը անհնար է առանց այդ տարածքների ականազերծման: Նա տեղեկացրեց, որ ունենք 17 միլիոն քառակուսի մետր ականային վտանգի ենթակա տարածքներ:

«Ականազերծման աշխատանքների ամբողջ ծավալը մնացել է 17 միլիոն քառակուսի մետր: Առանց դրանց ականազերծելու խոսել արտագաղթի կրճատման, աղքատության հաղթահարման, համայնքների համաչափ սոցիալական զարգացման մասին, իմ կարծիքով վաղաժամ է: Բացի այն, որ այդ աշխատանքները ծախսատար են նաև ժամանակատար են»,-ասաց նա և նկատեց, որ շատերը տեղյակ չեն, որ կան ականապատ տարածքներ և հասարակության մեջ հարցի վերաբերյալ չկա հնչեղություն:

-Ինչպե՞ս եք գնահատում սահմանային համայնքների անվտանգությունն ուժեղացնելու վերաբերյալ հայեցակարգը և այն իրականացնելու ուղղությամբ ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Հայեցակարգին բավական դրական եմ գնահատում, գաղափարը շատ հետաքրքիր և կարևոր է, սակայն դրա իրականացումը առանց ականազերծման աշխատանքների` համարում եմ անհնարին: Նպատակները ազնիվ են և լավը, սակայն մինչև դրան հասնելը պետք է ականազերծվեն այդ տարածքները, քանի որ Ադրբեջանին սահմանակից մեր բոլոր համայնքները ծանրաբեռնված են ականային վտանգով: Առանց դրանց ականազերծելու խոսել արտագաղթի կրճատման, աղքատության հաղթահարման, համայնքների համաչափ սոցիալական զարգացման մասին իմ կարծիքով վաղաժամ է:

-Հիմա ինչպիսի՞ պատկեր ունենք, ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն:

-Մենք ունենք 17 միլիոն քառակուսի մետր ականային վտանգի ենթակա տարածք: 2005 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվեց որոշ տեխնիկական հետազոտություն: Այդ ժամանակ իրենց տվյալներով այդ տարածքներում կար 68 հազար բնակիչ, 2012 թվականին մենք  FSD-ն շվեյցարական   կազմակերպության հետ համատեղ նույն տարածքներում իրականացրեցինք հետազոտություն և պարզվեց ապրում են 34 հազար բնակիչ, այսինքն՝ 50 տոկոսով բնակչության թիվը կրճատվել էր: Պատճառներից մեկն այն է, որ եթե գյուղացին չի կարող օգտվել արոտավայրերից, գյուղատնտեսական հողերից, չի կարող անասուն արածացնել, խոտ հնձել և եթե ապրուստի միջոցից զրկված է նա լքում է գյուղը: Մենք հիմա այդ գյուղերում աշխատում ենք և տեսնում ենք, որ գյուղեր կան երկու-երեք երեխա է, գյուղեր կան երիտասարդություն չկա և այդ առումով հայեցակարգը շատ կարևոր է, սակայն պետք է սկսենք նրանից, որ ականազերծվեն այդ տարածքները:

-Որքա՞ն գումար է անհրաժեշտ այդ տարածքներն ամբողջությամբ ականազերծելու համար:

-Ականազերծման աշխատանքների ամբողջ ծավալը եղել է սկզբից 47 միլիոն քառակուսի մետր, և հիմա մնացել է 17 միլիոն քառակուսի մետր: Միջազգային ընդունված նորմերի համաձայն՝ մեկ քառակուսի մետր ականազերծման արժեքը միջինը կազմում է 4-7 դոլար, իսկ տեխնիկական հետախուզությունը մի քիչ ավելի թանկ աշխատանք է` մոտ մինչև 12 դոլար: Բացի այն, որ այդ աշխատանքները ծախսատար են նաև ժամանակատար են: Այսինքն` մեկ սակրավորը մեկ օրում կարող է ձեռքով փորման եղանակով մաքրել 10-12 քմ տարածք, իսկ մեխանիկական ականազերծման մեքենաներով 800 քառակուսի մետր, բացի այդ աշխատանքները սահմանափակված են եղանակային պայմաններով:

-Այս տեմպերով որ շարունակվի, ե՞րբ կավարտենք աշխատանքները:

-Այս տեմպերով 300 տարի հետո: Դեռևս աշխարհի ոչ մի երկրի չի հաջողվել իր ուժերով հաղթահարել ականազերծման խնդիրը: Ականազերծումը բարդ և աշխատատար պրոցես է, իսկ երկիրը, որ նոր է ավարտել պատերազմը,  ունենալով քայքայված տնտեսություն, ենթակառուցվածքներ, արտագաղթ, բավականին լուրջ խնդիրներ ունի, այդ թվում ականազերծումը, սակայն առաջնահերթությունը բնականաբար տրվում է  պատերազմի հետևանքների վերացմանը:  

-Լուծումն ինչո՞ւմն եք տեսնում, որ նաև հայեցակարգը իրականացվի:

-Այստեղ լուծումը ֆինանսներն են և ցանկությունը: Այսինքն` այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ շատերը տեղյակ չեն, որ կան ականապատ տարածքներ, շատերի համար դա նորություն է, այսինքն` հասարակության մեջ հարցի վերաբերյալ չկա հնչեղություն: Չկա  հնչեղություն, այսինքն` ժողովուրդը չի պահանջում կառավարությունը չի անի, չկան հովանավորներ, դոնորական աջակցություն և ականազերծումը, կարծես, մնացել է երկրորդական ֆինանսավորման հույսին:  Հայաստանում չկա ոչ մի կազմակերպություն, ո՛չ հասարակական, ո՛չ առևտրային, որ զբաղվի հումանիտար ականազերծմամբ, թեկուզ կոմերցիոն հիմունքներով, մեզ պետք է օժանդակություն:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Гранты города помогают НКО в реализации социально значимых проектов


Спорт в России и мире
Москва

Росгвардия обеспечила безопасность футбольного матча в Дагестане


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Озвучены позиции казахстанских теннисистов в мировом рейтинге ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Жара — только начало: Человечеству предрекли волну катаклизмов, от которой не спастись





Путин в России и мире
Москва

Лавров: Путин пошутил, говоря о поддержке Харрис на выборах президента США


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко захотел разочаровать международных наблюдателей




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп и Харрис говорят Зеленскому «может быть»: неопределенность места встречи унизительна для Киева


Навальный в России и мире
Москва

Иван Дроботов: «Молоток — неподходящий инструмент решения политических конфликтов»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт «Бах vs Бетховен»



Москва

Пленили и избивали в ресторане: певец Руссо опознал своего похитителя

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net