Ֆլորիդայում «Իրմա» փոթորիկից հետո վերականգնվել է 5.6 մլն բնակչության էլեկտրամատակարարումը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում վերականգնվել է ավելի քան 5.6 մլն բնակչության էլեկտրաէներգիայի մատակարարումը, որը խափավել էր նահանգում կործանարար հետևանքների հանգեցրած «Իրմա» փոթորիկի հետևանքով:
РИА Новости-ի փոխնցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը:
Ինչպես իր կայքում հայտնել է նահանգի Արտակարգ իրավիճակների վարչությունը, ներկա պահին առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 1.1 մլն սպառող, որը կազմում է նահանգի՝ փոթորկից տուժած բնակչության տաս տոկոսը:
«Իրմա» փոթորիկն ամենահզորն էր վերջին տասնամյակում Ատլանտյան օվկիանոսում ձևավորված փոթորիկներից: Այն մեծ վնասներ է հասցրել Կարիբյան ծովի կղզիներին, հասել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի ափեր, ինչպես նաև խոցել է Կուբան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ փոթորիկի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 80-ը: