ԵԱ. Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը բրոնզե մեդալ է նվաճել
Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում 90 կգ քաշային կարգում Գրիգոր Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ձյուդոյիստը հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Ապոր Տոթին։
Հայաստանի հավաքականի անդամներ Գասպար Հայրապետյանը, Էրիկ Հարությունյանը (երկուսն էլ՝ 55 կգ քաշային կարգ) և Վահագն Չալյանն (81 կգ) անհաջող հանդես եկան՝ ժամանակից շուտ դուրս մնալով մեդալի համար պայքարից։