Լա լիգա. Պաուլինյոյի գոլն օգնեց Բարսելոնային հաղթել Խետաֆեին (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Խետաֆեին»: Խաղն ավարտվեց «կապտանռնագույնների» հաղթանակով` 2:1:
Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Հակու Սիբասակին: «Բարսելոնան» պատասխան գնդակը խփեց 62-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ Դենիս Սուարեսը:
Հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինյոն:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 12 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Խետաֆեն» 4 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:
Հիշեցնենք, որ 5-րդ տուրում «Բարսելոնան» կհանդիպի «Էյբարին»: